ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Տուժեցին «խոսափողերը»

Տուժեցին  «խոսափողերը»
20.02.2015 | 00:37

Չնայած ՀՀԿ-ԲՀԿ տանդեմում արձանագրվեց մասնակի «հաշտեցում», սակայն դրա արդյունքներից և՛ ՀՀԿ-ում, և՛ ԲՀԿ-ում բավականին մեծ դժգոհություն կա: ՀՀԿ-ում կարծում են, որ պետք չէր այդքան արագ տեղի տալ, ԲՀԿ-ի «արմատականներն» ու արդեն «պաշտոնի» համար կռիվ տվողներն էլ խիստ հիասթափված են Ծառուկյանի հետքայլից: Այսօր երկու կողմում էլ ասելիքի դեֆիցիտ է: Իշխանության ներկայացուցիչները չգիտեն ինչ բացատրություն տալ ԲՀԿ-ի դեմ թափ առած գրոհի դադարեցմանը, իսկ ԲՀԿ-ում` ինչպես համոզել հասարակությանը, որ նախկինում բոլոր ասածներն անկեղծ են եղել: Առավել դժվար վիճակում են հայտնվել մինչ այդ «բլբուլ կտրած» քաղաքական գործիչները, որոնք վիրավորելու և պիտակավորելու հիմնական առաքելությունն իրենց վրա էին վերցրել: Այս պահին երկուստեք լռություն է, հրահանգված է չխոսել կամ ծայրահեղ զգուշավորություն ցուցաբերել, նույնիսկ, եթե հնարավոր է, հարթեցնել սուր անկյունները: Ժամանակ է պետք նոր իրավիճակին հարմարվելու համար:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1265

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ